ԿԳՄՍՆ-ն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝

  • «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե Ավագյան,
  • «Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում», Մելիք Մկրտչյան,
  • «Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում», Նարինե Մուրադյան,
  • «Էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծում», Ռուզաննա Ստեփանյան,
  • «Իսկական բարեկամությունը տարիների փորձություն ունի․․․» հայ-իտալական մանկավարժական-նորարարական միջմշակութային ծրագիր, Անուշ Եդոյան, Անուշ Թորոսյան, Նազիկ Գիշյան,
  • «Հեքիաթն է կանչում», Ալբինե Ազատյան,
  • «Աշխարհագետների գիտահետազոտական շարժում», Անուշ Համբարձումյան, Տիգրան Ենգիբարյան,
  • «Ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը սեփական փորձառության ուսումնասիրության միջոցով», Ռոզա Խաչատրյան, Նաիրա Ասլանյան,
  • «Էկո-լաբորատորիաները տարրական դասարաններում», Գայանե  Լաչինյան, Նազանի  Հարությունյան,
  • «Ուսուցիչ 24/7 ձևաչափով», Հասմիկ Հակոբյան:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» և «Դպրոցի կառավարման ծրագիր» նախագծերը: Առաջին ծրագիրը ներկայացրել են ուսուցիչներ Սարգիս Խաչատրյանը և Նարինե  Սարգսյանը, իսկ երկրորդը՝ Աննա  Բալյանը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետևյալ ծրագրերը՝

  • «Մասնագիտական կողմնորոշումը որպես Կարմիրգյուղ համայնքի զարգացման գրավական», Հասմիկ Ումրշատյան,
  • «Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության ռիսկերի նվազեցմանն ու  կանխարգելմանն ուղղված ծրագիր», Աստղիկ Շահնազարյան,
  • «Էքսկուրսիաները պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման միջոց», Լաուրա Գրքիկյան,
  • «Մեդիաիմացությունը և գրականությունը նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ», Լուսինե Կոստանյան,
  • «Դասղեկական աշխատանքների կազմակերպումը դպրոցում», Արմինե Պետրոսյան:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է «Թիմային և արդյունավետ մանկապարտեզ» ծրագիրը, որը ներկայացրել է Փառանձեմ  Խանգելդյանը: