Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ու զրահամեքենաների հերթական խմբաքանակը։ Մասնավորապես Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ևս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար Հայաստան ուղարկված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները տեխնիկայով և …

