Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել հայությանն ուղղված միասնության կոչով։ «Պետք է մերժել անորոշ կետերով լի, երկիմաստ ու վտանգավոր այդ փաստաթուղթը»,- ուղերձում ասում է կաթողիկոսը: Արամ Ա-ն նաև ասում է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդի ու հայրենիքի ներկա ճգնաժամը:

