Ես ոչ մի հուշագիր չեմ ստորագրի, թող վարչապետը հրաժարական տա, թող ցրեն խորհրդարանը, կգնանք ընտրությունների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հարցին՝ պետք է արդեն մոռանա՞լ արտահերթ ընտրությունների մասին, Մարուքյանը պատասխանեց. «Ո՛չ, մի՛ մոռացեք: Սա մանիպուլյացիա է, արտահերթ ընտրություններ լինելու են ինչ-որ մի ձևով: Այսինքն՝ քաղաքական …

