Այսօր Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել հայցելով քաղաքացիների աջակցությունը․ «Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության»,- ասված էր հայտարարության մեջ: Արդեն ժամեր շարունակ արյունաբանական կենտրոնի մոտ դոնորների հերթ է գոյացել :