Էրդողանի պանթուրքիզմը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը․ Modern Diplomacy

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Թուրքիան ձգտում է օգտագործել Ադրբեջանի հետ դաշինքը՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու և նեոօսմանական ռազմավարությունն առաջ մղելու համար, որը միավորում է Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները միասնական լոգիստիկ տարածության մեջ՝ միասնական զինված ուժերով։ Այս մասին գրել է լիբիացի լրագրող Ալաեդդին Սալեհը Modern Diplomacy-ում, որը ներկայացրել է Ahval գործակալությունը։

Ըստ հեղինակի՝ թուրք զինվորականների ու սիրիացի վարձկանների անմիջական ներգրավումը Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի առաջնորդ Էրդողանի ու նրա «Արդարության ու զարգացում» կուսակցության կողմից տարվող պանթուրքիզմի քաղաքականության գագաթնակետն է, որի նպատակն է տարածել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների վրա։

«Քրդերը Հյուսիսային Սիրիայում ու հայերը Լեռնային Ղարաբաղում անցյալ տարի ապրեցին թուրքական ազգայնականության ծանրությունն իրենց վրա»,- գրել է Սալեհը Modern Diplomacy-ում՝ նշելով, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի նախկին մեծության վերականգնմանը։

Նշվում է, որ մի քանի ռազմական ներխուժումների արդյունքում Թուրքիան վերահսկում է հյուսիսային Սիրիայից հատվածներ՝ ներառյալ քրդաբնակ Աֆրին քաղաքը, նաև Ազազից Ալ-Բաբ և Ջարաբլուս ընկած հատվածները։ Նախկինում քրդերի կողմից վերահսկվող այս տարածքներում Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների ու ռազմական հանցագործությունների իրականացման մեջ։

Քրդերից բացի, ըստ հոդվածագրի, Լեռնային Ղարաբաղի հայերը ևս զգացել են թուրքական ազգայնականությունն անցյալ տարվա պատերազմում․ «Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների ուղարկեց և աջակցեց Ադրբեջանի զորքերին։ Թուրքիայի ակտիվ աջակցության շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց գերակայության հասնել և ստիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարություն ստորագրել, որն ապահովում է Բաքվի վերահսկողությունը գրավյալ տարածքների նկատմամբ»։

Հեղինակը նաև գրում է, որ Եվրոպայում հակաինտեգրացիոն գործընթացները և համաշխարհային տերությունների դերակատարման թուլացումը, որոնք նախկինում խանգարում էին օսմանյան նկրտումներին, դուրս են գալիս ազգային սահմաններից ու Թուրքիային կանաչ լույս տալիս՝ աշխարհաքաղաքական վրեժի համար։ Սակայն դրան հասնելու համար Անկարան ընտրել է բավական կասկածելի մեթոդներ, այդ թվում՝ քաղաքական իսլամի տարածումն ու անջատողական տրամադրությունների խրախուսումը թուրքական փոքրամասնություններ ունեցող երկրներում։ Ըստ վերլուծաբանի՝ չնայած պանթուրքիզմը նախորդում է էրդողանին, նա իր երկրի նորագույն պատմության առաջին ղեկավարն է, որն այն օգտագործում է ամենարմատական ձևով, ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակն էլ Անկարան համարում է իր արտաքին քաղաքականության ճիշտ լինելու ապացույցը։

«Դա ռազմավարական տեսակետից կարևոր է նրանով, որ Թուրքիան ձեռք է բերել դեպի ելք Կասպից ծով ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, Նախիջևանի ինքնավար տարածաշրջանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հիմնական տարածքներով՝ թյուրքական պետությունների հետագա էքսպանսիայի համար»,-նշում է հոդվածագիրը։
Էմմա Չոբանյան