Ինչ համաճարակների հետ է վերջին մեկ դարում բախվել մարդկությունը և ինչ ազդեցություն են ունեցել պատվաստանյութերը դրանց դեմ պայքարի հարցում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը, որի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է 2020 թվականի մարտին, մեծապես ազդում է ողջ երկիր մոլորակի բնակչության կենսակերպի վրա։ Այժմ այս վիրուսի դեմ տարբեր պատվաստանյութեր են առաջարկվում, սակայն մարդկանց շրջանում պատվաստանյութերի հանդեպ վստահությունը, կարծես թե, այդքան էլ մեծ չէ, քանզի տարբեր երկրներից տեղեկություններ են ստացվում պատվաստումներից առաջացած կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։ Factor.am-ը հետադարձ հայացք է գցում մարդկության պատմության վերջին հարյուրամյակում գրանցված համաճարակներին՝ ներկայացնելով դրանց ընթացքը և թե ինչպես է պատվաստանյութերի կիրառումն ազդել դրանց տարածման վրա։

«Իսպանկա» (1918–1921 թթ․)

Շատ հաճախ գիտնականները կորոնավիրուսային համաճարակը համեմատում են Իսպանական գրիպի («իսպանկա»)՝ H1N1 գրիպի համաճարակի հետ, որը գրանցվել է Առաջին աշխարհամարտին հաջորդած երկու տարիների՝ 1918-19 թթ․ ընթացքում։ Այս հիվանդությունն ընդամենը 2 տարում վարակել է ավելի քան կես միլիարդ մարդու, ավելի քան 100 միլիոն մարդու մահվան պատճառ դարձել։ «Իսպանկայից» մահացել է երկիր մոլորակի բնակչության 5%-ը։ Համաճարակը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։ Բազմաթիվ հետազոտողներ հակված են կարծելու, որ հիվանդության տարածմանը նպաստել են պատերազմի հետևանքով առաջացած հակահիգիենիկ պայմանները, ավիտամինոզն ու վատ սնունդը։

«Իսպանկայով» առաջին վարակվածներն ի հայտ են եկել ԱՄՆ-ում, սակայն հենց Իսպանիան է առաջինը հայտարարել համաճարակի մասին, ինչի պատճառով էլ վիրուսը ստացել է անվանումը։ Գրիպի այս տեսակի ի հայտ գալուց հետո բառացիորեն մեկ ամսվա ընթացքում Իսպանիայում վարակվել է 8 միլիոն մարդ, իսկ վարակվածների մեծ մասը 20-ից 40 տարեկան առողջ մարդիկ էին։ 25 շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում «իսպանկայից» մահացել է 25 միլիոն մարդ։ Այս հիվանդությամբ վարակվել ու մահացել են Ալյասկայից մինչև Հարավային Աֆրիկա ընկած ամբողջական բնակավայրերի բնակիչներ։ Արդյունքում գերեզմանոցները լցվել են և, ի վերջո, այս վիրուսից մահացած մարդկանց սկսել են թաղել զանգվածային գերեզմանոցներում՝ առանց դագաղի ու հոգեհանգստի։

Այս հիվանդության հիմնական պատճառներից մեկը դարձել է վիրուսի առանձնահատկությունը․ վարակված մարդկանց թոքերը քայքայվում էին, ինչի արդյունքում շնչառական համակարգն արագորեն հեղուկով էր լցվում։ Այս գրիպի վարակից պաշտպանվելու համար չեն եղել պատվաստանյութեր և հակաբիոտիկներ՝ երկրորդային մանրէային վարակների բուժման համար, որոնք առաջանում էին գրիպի ինֆեկցիայի հետևանքով։ Այս համաճարակի դեմ պայքարում ամբողջ աշխարհի  ջանքերը սահմանափակվել են ոչ դեղորայքային միջամտություններով, ինչպիսիք են մեկուսացումը, կարանտինը, անձնական  հիգիենայի պահպանումը, ախտահանող միջոցների օգտագործումը և  հասարակական հավաքների սահմանափակումները: Գրիպի դեմ առաջին պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ-ում 1940 թվականին։

Ասիական գրիպ (1957–1958 թթ․)

Այս համաճարակը բռնկվել է Չինաստանում, որի պատճառ է դարձել H2N2-ի А ենթախումբը։ Սկսվելով Հեռավոր Արևելքում՝ համաճարակը սկսել է հետզհետե շարժվել դեպի արևմուտք և ի վերջո հասել ԱՄՆ։ ԽՍՀՄ-ում դրա բռնկումները նկատվել են 1957 թվականի մայիսին։ Հաճախ վարակի զոհ էին դառնում մինչև 3 տարեկան երեխաներն ու 40 տարեկանից բարձր մարդիկ։ Այս հիվանդությանը բնորոշ էր կայծակնային զարգացումը, ինչի հետևանքով մարդիկ 1-2 օրվա և անգամ մի քանի ժամվա ընթացքում մահանում էին։

Որոշ տվյալների համաձայն՝ այս վիրուսից մահացել է 1․5 միլիոն մարդ, սակայն փորձագետների մի մասի կարծիքով՝ մահացածների իրական թիվը հասնում է 5 միլիոնի։ Ըստ նրանց՝ ասիական երկրներում այդ թվականներին մարդահամարը ճիշտ չի եղել։

1957 թվականին մշակվում է այս գրիպի պատվաստանյութ դեմ՝ հիվանդության տարածումը զսպելու համար։ Սակայն տասը տարի շարունակ «ասիական գրիպը» մուտացիայի է ենթարկվել՝ խառնվելով թռչնագրիպի հետ, արդյունքում մուտացիայի է ենթարկվել նաև H3N2 նոր ենթատեսակը ևս: Դրա առաջին բռնկումը գրանցվել է Հոնկոնգում՝ արդյունքում ստանալով «Հոնկոնգյան գրիպ» անվանումը։ Ընդամենը երկու շաբաթ անց արդեն նոր դեպքեր են հայտնաբերվել Վիետնամում և Սինգապուրում, իսկ աշնանն այն արդեն հասնում է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Հյուսիսային Ավստրալիա, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: 1969 թ.-ին վիրուսով վարակման դեպքեր են գրանցվում նաև Ճապոնիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում:

Պարզվում է՝ այս վիրուսն ավելի պակաս մահացու է, քան իր նախորդն էր, չնայած մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում այն առնվազն մեկ միլիոն մարդու կյանք է խլել:

«Խոզի գրիպ» A/H1N1 (2009-2010 թթ․)

Սա այն համաճարակն է, որը լավ է հիշում մարդկության մեծամասնությունը։ Շատերը ԱՀԿ-ին կշտամբում էին «խոզի գրիպի» համաճարակ հայտարարելու համար։ Բազմաթիվ են նաև այն վարկածի կողմնակիցները, որ «խոզի գրիպն» իրականում դեղագործական ընկերությունների դավադրությունն էր, որոնք համաճարակի ընթացքում 18 միլիարդ դոլարի չափով գումար են աշխատել:

Եվ իսկապես, առաջին հայացքից ամեն ինչ այդքան սարսափելի չէր: Ըստ ԱՀԿ-ի՝ այս հիվանդությամբ վարակված մարդկանց շրջանում մահվան դեպքերի թիվը հասել է ավելի քան 18․500-ի, սակայն իրականում սա միայն լաբորատոր հաստատված դեպքերի թիվն է։ Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու պորֆիլակտիկային կենտրոնի տվյալների՝ վիրուսի զոհերի թիվը հասել է 575․400 մարդու:

Առաջին անգամ այս գրիպը գրանցվել է Մեքսիկայում, որտեղից էլ առաջացել է հիվանդության երկրորդ անունը՝ «Մեքսիկական գրիպ» («իսպանական գրիպի» նմանությամբ): Հիվանդության հիմնական ախտանիշներից են՝ գլխացավ, ջերմություն, հազ, քթից հոսք, լուծ, փսխում և որովայնի սուր ցավ:

Խոզի գրիպի դեմ պատվաստումները սկսվել են 2009 թվական նոյեմբերին, սակայն գրիպի այս տեսակի դեմ պատվաստվողների թիվը շատ ու շատ երկրներում եղել է սպասվածից ավելի քիչ, քանզի մարդկանց մոտ կասկած է առաջանում դրա արդյունավետության առնչությամբ։ Իսկ 2010 թվականի հունիսի 7-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանության է արժանացրել զեկույցը, որը քննադատում էր ԱՀԿ գործողությունները՝ կապված 2009 թվականի H1N1 վիրուսի համաճարակի հետ։

Զեկույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև եվրոպական երկրների կառավարություններն ու ԵՄ հաստատությունները մեղադրվում են այնպիսի գործողությունների համար, որոնք հանգեցրել են պետական ​​միջոցների վատնման և բնակչության մեջ անհիմն վախեր սերմանելուն: Համաճարակի սահմանափակ մասշտաբների պատճառով մեծ քանակությամբ գնված պատվաստանյութերը չեն օգտագործվել: Օրինակ՝ միայն Գերմանիան 239 միլիոն եվրո է վատնել պատվաստանյութերի վրա։

Էբոլայի հեմոռագիկ տենդ (2013-2015)

Էբոլա համաճարակը հիմնականում տարածվել է Արևմտյան Աֆրիկայում: Չնայած «բերովի» դեպքերը գրանցվել են նաև աշխարհի որոշ վայրերում, սակայն բանը համաճարակի չի հասել:

Այս հիվանդությունը չի փոխանցվում շնչառական ճանապարհով, բայց այն հեշտ է ձեռք բերել վարակված առարկաների կամ վարակված կենդանիների ու մարդկանց արյան միջոցով: Իսկ Էբոլայի դեմ պատվաստանյութն ԱՀԿ-ում միայն ժամանակավոր գրանցում ունի, ընդ որում՝ այն գրանցվել է միայն 2019 թվականի հոկտեմբերին:

Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած Էբոլայի բռնկումը վատ դրության մեջ է գցել տեղի բժիշկներին. նրանք պատրաստ չէին միանգամից այդքան շատ վարակվածների բուժօգնություն ցուցաբերելուն և չունեին նմանատիպ վարակներով զբաղվելու փորձ:

Սկզբում Էբոլայի ախտանիշները նման են գրիպի. մարդը հոգնածություն է զգում, մրսածություն, ախորժակի անկում, թուլություն, մկանային ցավ, կոկորդի և հոդերի ցավ: Ջերմությունը, սակայն, բարձրանում է 38 աստիճանից բարձր, հետագայում անձի մոտ առաջանում է շնչահեղձություն և կրծքավանդակի ցավ, ինչպես նաև գլխացավ: Հիվանդների մի մասի մոտ առաջանում է ցան, որոշ դեպքերում՝ նաև ներքին կամ արտաքին արյունահոսություն՝ արյան մակարդելիության նվազման հետևանքով: Մարդու մահը առավել հաճախ վրա է հասնում օրգանիզմում արյան և այլ հեղուկների պակասից, որը հիվանդը կորցնում է լուծի և փսխման պատճառով:

Միջազգային հանրությունն օգնել է հաղթահարել Էբոլայի համաճարակը, բայց ավելի քան 11․000 մարդ այս հիվանդության զոհ է դարձել:

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման մասին ԱՀԿ-ն հայտարարել է միայն 2016թ․ դեկտեմբերին։ Չնայած տեղեկացվում էր, որ այն բարձր արդյունավետություն է ցուցաբերել մարդկանց վրա փորձարկումներից հետո, սակայն մինչ օրս այս հիվանդության դեմ մշակված և ոչ մի պատվաստանյութ ԱՀԿ-ի կողմից հիմնական գրանցում չի ստացել։

Տաթև Ֆռանգյան