Covid-19-ի դեմ ինչ պատվաստանյութեր կան և ինչպես են դրանք ազդում մարդու օրգանիզմի վրա

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ամբողջ աշխարհում սկսվել են կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները, որպեսզի սանձվի Երկիր մոլորակի բնակչությանը պատուհասած Covid-19 համաճարակի տարածումը։ Համաճարակի և դրա դեմ ստեղծված պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկությունները բազմաթիվ են։

Ներկայացնենք, թե ինչ տեսակի պատվաստանյութեր կան և ինչպես են դրանք ազդում մարդու օրգանիզմի վրա։

Ի՞նչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը

Պատվաստանյութն օրգանիզմը նախապատրաստում է այս կամ այն տեսակի հարուցիչի դեմ պայքարին։ Պատվաստանյութերը պարունակում են ոչ ակտիվ (սպանված) կամ թուլացած միկրոօրգանիզմներ կամ դրանց մասնիկներ, որոնք առաջացնում են այս կամ այն հիվանդությունը։

Դա ստիպում է մեր օրգանիզմին նախ՝ ճանաչել օրգանիզմ ներթափանցած թշնամուն, իսկ հետո հակամարմիններ արտադրել, և այսպես սովորում է պայքարել դրանց դեմ։ Պատվաստման արդյունքում մարդը չի հիվանդանում տվյալ հիվանդությամբ, սակայն որոշ մարդկանց մոտ դրանից հետո կողմնակի ազդեցություններ են ի հայտ գալիս, ինչպես, օրինակ, ցավ, այտուցվածություն պատվաստման տեղում և անգամ ոչ բարձր ջերմություն։ Սակայն արդյունքում ձեռք է բերվում իմունիտետ տվյալ հիվանդության դեմ։

Պատվաստումը, որպես հիվանդությունը կանխելու միջոց, հայտնի էր Չինաստանում դեռևս 10-րդ դարում, բայց պատվաստումների առաջամարտիկ է դարձել անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենները, որը 1796 թվականին նկատել է, որ մարդկանց կողմից հեշտությամբ հաղթահարվող կովի ջրծաղիկն իմունիտետ է առաջացնում մահացու սև ջրծաղիկից։ Նա փորձարկել է այս տեսությունը գործնականում՝ պատվաստում կատարելով իր այգեպանի 8-ամյա որդուն կովի ջրծաղիկի վերքի պարունակությամբ։ Իր դիտարկումները Ջենները երկու տարի անց հրապարակում է գիտական ամսագրերից մեկում, և այդպիսով հայտնվել է «պատվաստում» բառը՝ լատինական vacca բառից, որը նշանակում է «կով»:

Պատվաստումների գյուտը համարվում է ժամանակակից բժշկության ամենահավակնոտ ձեռքբերումներից մեկը. հենց պատվաստանյութերի շնորհիվ, ըստ ԱՀԿ-ի, տարեկան հնարավոր է դարձել կանխել 2-3 միլիոն մարդու մահ:

Ինչպես ցանկացած դեղամիջոց՝ պատվաստանյութը ևս կարող է լիովին անվտանգ չլինել, բայց դրա օգտագործման օգուտները շատ ավելին են, քան հնարավոր ռիսկերը: Օրինակ՝ մանկական հիվանդությունները, որոնք շատ տարածված էին ընդամենը մեկ սերունդ առաջ, հազվադեպ են դարձել հենց պատվաստումների պատճառով: Միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած ջրծաղիկն ամբողջությամբ ոչնչացվել է:

Սակայն երբեմն այս կամ այն հիվանդության նկատմամբ հաղթանակի ճանապարհը տասնամյակներ է տևում: Օրինակ՝ Աֆրիկան պոլիոմիելիտից ազատ հայտարարվեց միայն 2020 թվականի օգոստոսին՝ զանգվածային պատվաստումների արշավը սկսելուց 30 տարի անց:

Փորձագետները զգուշացնում են, որ մեր մոլորակում Covid -19-ի դեմ պատվաստումները կարող են տևել շատ ամիսներ, եթե ոչ տարիներ, որպեսզի վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը:

Ինչպե՞ս են արտադրում պատվաստանյութերը

Երբ ինչ-որ նոր պաթոգեն՝ վնասակար բակտերիա, վիրուս կամ սունկ ներթափանցում է մարդու օրգանիզմ, հակագեները, այսինքն՝ հատուկ նյութերը, որոնք հատուկ են միայն այդ միկրոօրգանիզմներին, նույն պահին առաջացնում են հակամարմինների պաշտպանական ռեակցիա՝ հատուկ մոլեկուլ, որն արտադրվում է արյան բջիջների կողմից։

Ավանդական պատվաստանյութերով մարմնում հատուկ հակագենի թուլացած մասնիկներ են ներմուծվում օրգանիզմ՝ այս հարուցիչի հետ ծանոթացնելու համար, նախքան բնական ճանապարհով դրա ներթափանցումը:

Արդյունքում, իմունային համակարգն արձագանքում է այդպիսի անվտանգ ծանոթությանը նույն կերպ, ինչպես դա տեղի կունենար իրական, ագրեսիվ հարուցիչի ներթափանցման դեպքում:

Այնուամենայնիվ, որոշ պատվաստանյութեր արտադրվում են բոլորովին նոր եղանակով:

Ի՞նչ տարբերություն կա Covid-19-ի դեմ պատվաստանյութերի միջև

Pfizer-BioNTech և Moderna ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութերում օգտագործվում են կորոնավիրուսի գենետիկ կոդերի մի մասը։

Մեր օրգանիզմ թույլ վիրուսի ներարկման փոխարեն՝ այս պատվաստանյութերը ստիպում են օրգանիզմի բջիջներին ինքնուրույն արտադրել այդ նույն փշանման սպիտակուցը, որն առկա է վիրուսի մակերևույթին, որն էլ հարուցում է Covid-19-ը, ինչից հետո սկսում է գործել իմունային համակարգը՝ դրա դեմ հակամարմինների ձևավորման համար։

Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված AstraZeneca պատվաստանյութը գործում է այլ կերպ․ այստեղ գիտնականները վերցրել են սովորական ադենովիրուսի մի քանի փոփոխված տարբերակներ, որը հիվանդություն է հարուցում շիմպանզեների մոտ, և դրա մեջ են ներդրել նոր կորոնավիրուսի գենետիկ կոդը։

Մինչ այդ, Ռուսաստանը հայտարարել էր, որ իր պատվաստանյութի ստեղծման մեջ հեղափոխական ոչինչ չկա, միայն փորձարկված ալգորիթմ։ Նշվում է, որ իրենք ստեղծել են ադենովիրուսային վեկտորի պատվաստանյութ: Ադենովիրուսներն առաջացնում են սովորական մրսածություն, բայց Covid-19-ի դեմ պատվաստանյութերում դրանք թուլանում և փոփոխվում են՝ առաջացնելով գենետիկ նյութ, որը կոդավորում է նոր կորոնավիրուսի սպիտակուցը: Դրանից հետո մարմինն արտադրում է այդ սպիտակուցը և կարող է առաջացնել իմունային պատասխան դրա դեմ, բայց այս մեթոդը կարող է նաև խնդիրներ առաջացնել:

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն թույլատրել են Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերի կիրառումը։

Մեքսիկան ու Կոստա Ռիկան արդեն սկսել են Pfizer-ով պատվաստումները, մինչդեռ Բրազիլիան կանաչ լույս է վառել ինչպես օքսֆորդյան պատվաստանյութի, այնպես էլ չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի կիրառման համար։

CoronaVac-ը, որն ավանդական մեթոդով արտադրվում է չեզոքացված վիրուսի հիման վրա, այժմ օգտագործվում է ՉԺՀ-ում, Սինգապուրում, Մալազիայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում:

Այնուամենայնիվ, դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվել Թուրքիայում և Ինդոնեզիայում, ինչպես նաև Բրազիլիայում ուշ փուլերում անցկացվող փորձարկումների արդյունքներով, որոնցով գիտնականները պարզել են, որ դա արդյունավետ է ընդամենը 50․4%-ով:

Ռուսաստանն օգտագործում է իր «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը նույնպես պատվիրվել է մի շարք երկրների կողմից։ օրինակ՝ Արգենտինան իմունիզացիայի նախնական փուլի համար գնել է 300․000 դեղաչափ, իսկ երկրի նախագահը հրապարակայնորեն պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով՝ այլ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար:

Աֆրիկյան միությունը պատվիրել է 270 միլիոն դեղաչափ՝ Pfizer, AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունից, որի պատվաստանյութը դեռ փորձարկումներ է անցնում:

Սրան գումարվում է նաև 600 միլիոն դեղաչափը, որ պետք է նվիրաբերվի համաշխարհային Covax հիմնադրամին, որը հովանավորվում է ԱՀԿ-ի և Gavi դաշինքի կողմից, և որի նպատակն է աշխարհի ամենաաղքատ երկրների համար ապահովել պատվաստանյութերին հասանելիությունը:

Տաթև Ֆռանգյան