Մեր որոշումները վախենալու կոնտեքստում չեն կարող լինել. Մակունցը՝ արտահերթից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ չի ձևակերպվել, արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին մեր կողմից արված առաջարկը դրական արձագանք չի ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նաև հավելեց, որ «Իմ քայլը» իշխանափոխության պահանջը հնարավոր է համարում իրականացնել ընտրությունների միջոցով:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Մակունցը նշեց. «Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխող ուժը վախեցել է ընտրություններից և հետ է կանգնում այդ մտքից, «Իմ քայլի» ղեկավարն ասաց, որ իրենց հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել. «Որովհետև հենց մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետևաբար, եթե կան ուժեր, որոնք ընկրկում են արտահերթ ընտրություններին, ապա պետք է իրենց ուղղել այդ հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում: