Եվրահանձնաժողովը հաստատել է ամերիկահայ բարերար, գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ պայմանագիրը՝ հավելյալ 300 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լեյենը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութը պետք է մատակարարվի 2021 …

