ՌԴ-ն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում, իսկ Հայաստանի համար վերահաստատվեց որպես գլխավոր ռազմական դաշնակից․ Սանդիկով

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 2 տարիների ընթացքում ամենաշատ և ամենաբարձր մակարդակի հայ-ռուսական պատվիրակությունների փոխադարձ այցեր ենք ունեցել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։

«Բնական է, որ իշխանության է եկել մի նոր ուժ, որը փոխարինելու է եկել շուրջ 2 տասնամյակ իշխող քաղաքական էլիտային, որը, բնականաբար, Ռուսաստանում քաղաքական էլիտայի հետ արդեն ուներ ոչ միայն գործընկերային, այլև մտերիմ, ընկերական հարաբերություններ։ Այդ ստեղծված վակուումը, որը ժամանակ է պահանջում գործընկերային և ընկերական հարաբերությունների համար, ընդդիմադիրների կողմից օգտագործվեց՝ ներկայացնելով որպես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Բայց այս վերջին 2 տարիներին, չհաշված, իհարկե, Covid-ով ստեղծված իրավիճակը, ամենաշատ և ամենաբարձր մակարդակով պատվիրակությունների փոխադարձ հանդիպումներ ենք ունեցել։ Եթե նայենք վիճակագրությունը, մեր իշխանության օրոք ռուսական քաղաքական ողջ էլիտան՝ նախագահից սկսած, նախարարներով, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներով, բոլորն այցելել են, բարձր մակարդակով հանդիպումներ, շփումներ և զարգացումներ են եղել։ Ուստի, այստեղ հռետորական հարց պետք է տամ՝ արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելու մասին մենք հասկանում ենք եղած-չեղածը կոպեկներով տալու՝ պարտքի դիմաց, կամ այլ սկզբունքներով, և դա համարել բարձր հարաբերություններ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ռուսերենին Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությայնը՝ Սանդիկովը նշեց․ «Արցախում ռուսերենը միշտ էլ եղել է շատ բարձր մակարդակի տարածվածության առումով, քան Երևանում կամ ցանկացած մարզում։ Բնականաբար, այն այնտեղ մեծ կիրառություն ունի, և հատկապես խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման պայմաններն ավելի նպաստավոր դարձնելով՝ բոլոր նախադրյալները կան, որ Արցախում ռուսերենը լինի երկրորդ լեզու։ Առավել ևս, կարծում եմ, արցախցիները այդ գաղափարը ջերմ են ողջունել»։

Պատգամավորն անդրադարձավ նաև ռուսական մամուլում շրջանառվող այն թեզերին, որ ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտություն կա՝ ընդգծելով, որ նման հարց օրակարգում չի կարող լինել։

«Անկեղծ ասած՝ ես հակառակ օրակարգն եմ նկատում, որ նույնիսկ մեր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ովքեր միշտ հայտնի են եղել իրենց արևմտամետ հայացքներով, Մոսկվա կատարած այցերից հետո սկսում են խոսել երկրորդ ռազմաբազան ունենալու մասին։ Այդ հարցը նույնիսկ օրակարգում չի էլ կարող լինել, առավել ևս՝ պատերազմից հետո»,- նշեց Սադնիկովը:

Ինչ վերաբերում է պատերազմից հետո  տարածաշրջանում Ռուսաստանի դերին, նա կարծիք հայտնեց, որ աշխարհաքաղաքական տեսնակյունից Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում, իսկ Հայաստանի համար վերահաստատվեց որպես գլխավոր ռազմական դաշնակից։

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ճիշտ է, ռուսական համայնքի ներկայացուցիչը պատասխանեց, որ ՀՀ վարչապետի՝ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելը հիմք չէ միջպետական հարաբերությունները փչացնելու համար:

«Շատ կարևոր է նկատել մի շարք նրբություններ՝ յուրաքանչյուր այցին բնորոշ: Այցը Հայաստան, ինչքան հիշում եմ, ԵՏՄ ձևաչափով է եղել, ինչն իրենից չի ենթադրում վարչապետի ներկայությամբ առաջին դեմքերի դիմավորում օդանավակայանում: Այստեղ պետք չէ փնտրել քաղաքական որևէ ենթատեքստ, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր արարողակարգի նրբությունները»,- ասաց Ալեքսեյ Սադնիկովը: