ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Կատար՝ մասնակցելու «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Քաղաքականություն
26.04.2025 | 10:23
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ: