Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու հայտնի` Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։ 1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել …