Սյունիքի մարզի բնակչությանը հուզող հիմնական հարցը անվտանգության միջավայրի պահպանումն է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Սյունքի մարզի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: «Շուռնուխում հիմնական խնդիրը գյուղատնտեսության և անասնապահության հետ է կապված:Մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն ու անասնապահական աշխատանքները ծավալում էին ավելի լայն տարածություններում, որի հնարավորությունն այսօր չունեն: Հատկապես խնդիր է առաջանում …

