Եվրախորհրդարանում առաջարկել են արգելել Բելառուսին մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շվեդիայի «Լիբերալական» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Կարին Կարլսբրուն չորեքշաբթի նախաձեռնել է ստորագրահավաք Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) ուղղված նամակի տակ, որով պահանջում է արգելել Բելառուսին մասնակցել Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

«Անթույլատրելի է, որպեսզի EBU-ն համագործակցի Բելառուսի պետական հեռուստաընկերության հետ, քանի դրա ղեկավար Իվան Էյսմոնտը ներառված է ԵՄ մարդու իրավունքները ոտնահարողների պատժամիջոցների ցուցակում, իսկ պետական մեդիաընկերությունը հետապնդում է իր աշխատակիցներին։ Քանի որ Իվան Էյսմոնտը գտնվում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում, ակնհայտ է, որ եվրոպական մյուս մեդիաընկերությունները պետք է դադարեցնեն ցանկացած համագործակցություն»,- պնդել է Կարլսբրուն իր պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

Վերջինս իր առաջարկը հիմնավորել է այն բանով, որ Բելառուսի պետական հեռուստաընկերությունից ստիպված են եղել հեռանալ ավելի քան 100 մարդ։ Նրանց մի մասը, այդ թվում նաև «Եվրատեսիլ» մրցույթում բելառուսական պատվիրակության նախկին անդամ Դենիս Սոկոլովը, բանտարկված է:
Տաթև Ֆռանգյան