«Սասնա ծռեր» խմբի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ ավարտին։ ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշումը կհրապարակի փետրվարի 24-ին։

Հիշեցնենք, որ մեղադրողները դատարանից պահանջել են խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է դիպուկահարի կրակոցից: Դատախազը նշել էր, որ կատարված հանցագործությունները հանրային չափազանց մեծ վտանգավորություն են ներկայացնում և յուրաքանչյուր մեղադրանքն առանձին 8-10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և դա այս դեպքում չգործեց:

Դատախազը պահանջել է խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարի ժամկետով ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի 6 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի մահվան հիմքով:

Լիլիթ Շաբոյան