Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է …

