«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Քարվաճառում մեկնարկել են շրջանային բուժմիավորման վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: «Արցախպրես»-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանն ասել է, որ շինարարական աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հունիսին: Նրա խոսքով՝ հիվանդանոցը կառուցվել է Խորհրդային միության տարիներին և վերջին անգամ մասնակի նորոգվել է …