Հայաստանը նահանջել է ըստ Economist- ի 2020 թ-ի Ժողովրդավարության ցուցանիշի

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը վերջերս հրապարակել է 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսը (Global Democracy Index 2020), ուր անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացման մակարդակին. գրում է VOA-ն:

165 պետությունների շարքում, ըստ «Economist» հանդեսի 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի մասին զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը` նախորդ զեկույցի հետ համեմատած գրանցելով նահանջ: 2019 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 86-րդ տեղում էր: Ընդհանուր 5.35 միավորով, երկիրը շարունակում է որակվել «հիբրիդային ռեժիմ»:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի ցուցանիշները նահանջ են արձանագրել 2020 թ-ին, այն դեպքում, երբ երկիրը զգալի առաջընթաց էր գրանցել 2018-19 թթ.-ին: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված ընդհարման արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը: Ռազմական դրությունը շարունակվում է նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց զինադադար: Ըստ զեկույցի, ռազմական դրությունը օգտագործվում է` հակակառավարական ցույցերը ճնշելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար:

165 պետությունների և 2 տարածքների տվյալները հետազոտող Ժողովրդավարության ցուցանիշը հիմնված է հինգ կատեգորիաների վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ: Այս կատեգորիաների շուրջ 60 ցուցանիշների հիման վրա է ձևավորվում ամեն մի երկրի դասակարգումը և պատկանելիությունը ռեժիմի չորս տեսակներից մեկին ՝ ամբողջական ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ կամ ավտորիտար ռեժիմ:

Ըստ «Economist»-ի՝ 2020 թ-ի դրությամբ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև հետխորհրդային երկրները, դեռևս չկան «ամբողջական ժողովրդավարության» տեսակի երկրներ: Տարածաշրջանում առաջին երկրորդ տեղերում են Էստոնիան և Չեխիան, իսկ ցանկի վերջին երկու տեղերում են Տաջիքստանն ու Թուրքմենստանը: Ռեժիմի տեսակի փոփոխություն է գրանցել միայն Ալբանիան՝ «հիբրիդային ռեժիմից» տեղափոխվելով «անկատար ժողովրդավարություն» կատեգորիա: Վերջինումս ընդգրկված են 13 երկներ: Ութ երկիր դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին, որոնց թվում են Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Բոսնիա Հերցեգովինան, ինչպես նաև հետխորհրդային Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ղրղզստանը: Տարածաշրջանի մնացած երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիքստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմներ» են:

Զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը (անցած տարի՝ 89-րդ), Ադրբեջանը՝ 146-րդ (անցած տարի՝ 147-րդ), Թուրքիան՝ 104-րդ (անցած տարի՝ 110-րդ), Իրանը՝ 152-րդ (անցած տարի՝ 151-րդ), Ռուսաստանը՝ 124-րդ (անցած տարի՝ 135-րդ): Ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների առաջին տասնյակում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Դանիան, Իռլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները: Միացյալ Նահանգները 7.92 միավորով պահպանել է նույն 25-րդ տեղն՝ անցած տարվա ցուցանիշի հետ համեմատած: