ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ ամենավճռական կերպով դատապարտել են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան արցախյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս: Արտգործնախարարները վերստին կոչ են արել կողմերին՝ անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել։ Պաշտոնական Երևանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից …