Վաշինգտոնը ցնցված է վրաց իշխանությունների հռետորաբանությունից․ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնել «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ: Դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծվել է՝ Վաշինգտոնը ցնցված է վրաց իշխանությունների հռետորաբանությունից, գրում է Грузия online-ը։

«ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է երկրի հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավարին առավոտյան կուսակցության գրասենյակում կալանավորելու որոշման կապակցությամբ: Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների կողմից զսպվածության և երկխոսության կոչերն անտեսվել են: Մեզ անհանգստացնում է ճգնաժամի պայմաններում Վրաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը: Ուժն ու ագրեսիան Վրաստանի քաղաքական տարաձայնությունների լուծումը չեն: Այսօր Վրաստանը նահանջեց եվրոատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության ամրապնդման իր ճանապարհից », – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան ձերբակալվել է իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում։

 

Տաթև Ֆռանգյան