«Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։ Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը»,- գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

