Թույլ տվեք՝ ես որոշեմ, թե իմ ժամանակը որքան է ազատ. ՊԵԿ նախագահը՝ հանրահավաքին ներկա գտնվելու մասին

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Չի եղել որևէ դեպք, որ ինքը կամ իր գիտությամբ ՊԵԿ որևէ պաշտոնյա աշխատակիցներին հանձնարարել է գնալ վարչապետի հրավիրած հանրահավաքին: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Աշխատանքից հետո աշխատողները կգնան հանրահավաքին, թե չեն գնա, դա իրենց գործն է: Ամեն դեպքում իմ կողմից և որևէ ՊԵԿ պաշտոնյայի կողմից որևէ ցուցում կամ հորդոր չի եղել ոչ մեկին ցույցին մասնակցելու կամ չմասնակցելու»,- նշեց ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ իր՝ հավաքին  ներկա չլինելու դեպքում ինքը խնդիրներ չէր ունենա: «Ի՞նչ եք կարծում, ինչ-որ մեկը ինձ հանձնարարե՞լ է հավաքին ներկա գտնվել: Ո՛չ»,- նշեց պաշտոնյան:

«Թույլ տվեք՝ ես որոշեմ, թե իմ ժամանակը որքան է ազատ»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդքան ազատ ժամանակ ունի, որ մասնակցել է հանրահավաքին:

Մանրամասները՝ տեսանյութում: