Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրապարակել է բաց նամակ, որում նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն։ «Ես որոշեցի վերջապես հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ լքել կառավարման ղեկը: Հավատում եմ, որ իմ առաքելությունն իրականացված է: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, …

