Վրաստանում խոսում են պատվաստանյութի ներկրման ժամկետների մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ ակնկալվում  է, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա ոչ ավելի ուշ քան մարտին: Կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո փոխնախարարը հայտարարել է, որ Astrazeneca պատվաստանյութն ավելի վաղ կստանան, քան Pfizer-ը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

«Ակնկալվում է, որ առաջին դոզաները կստանանք մինչև մարտի վերջ: Այս մասին ակնհայտորեն մատնանշում է COVAX հարթակը»,- ասել է նա:

Գաբունիան հավելել է նաև, որ հարթակի հետ կապ են հաստատել, համագործակցությունը կշարունակվի: Այսօր արդեն 575 հազար դոլար է փոխանցվել հարթակին:

Նախօրեի իրադարձություններից հետո COVAX հարթակի հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը հույս է հայտնել, որ գործը դատարան չի հասնի:

COVAX-ի հրապարակած նամակում, որ տարածվեց նախօրեին, մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:

Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:

Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում: