Հայաստանում հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել. սեպտեմբերի վերջին շաբաթը տեղափոխվել է հոկտեմբերի առաջին կիրակի:

«Եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին նշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր Հայաստանում: Հոկտեմբերի առաջին կիրակին, կարծում եմ, լավ ժամանակ է՝ նշելու որպես Ազգային փոքրամասնությունների օր: Ինչո՞ւ փոխեցինք՝ սեպտեմբերի վերջին շաբաթից տեղափոխեցինք հոկտեմբերի առաջին կիրակի, որովհետև ամեն 7 տարին մեկ հնարավոր է, որ սեպտեմբերի 27-ի հետ համընկներ, և իհարկե ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, չեն կարող սեպտեմբերի 27-ը նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- նշել էր Ռուստամն Բաքոյանը՝ ներկայացնելով նախագիծը։