ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: «Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են …

