Արամայիս Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
03.03.2021 | 13:03
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արամայիս Գալուստի Ավագյանին ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, իր դիմումի համաձայն, ազատելու մասին։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: