ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է: Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության …

