Մոսկվան ոչնչացրել է իր ողջ քիմիական զենքը շատ տարիներ առաջ․ Պեսկով

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Մոսկվան ոչնչացրել է իր ողջ քիմիական զենքը շատ տարիներ առաջ և ակնկալում է, որ Վաշինգտոնը կանի նույնը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս առնչությամբ Պեսկովը կարծում է, որ Պետդեպարտամենտի կողմից Ռուսաստանին ուղղված նմանատիպ կոչերը զուրկ են տրամաբանությունից, գրում է «Կոմերսանտը»:

«Ռուսաստանը տարիներ առաջ հայտարարեց և վավերացրեց իր տարածքում գտնվող ողջ քիմիական զենքի ոչնչացումը: Ռուսաստանը լիովին կատարել է համապատասխան կոնվենցիայի դրույթները: Ռուսաստանը չունի քիմիական զենք», – ասել է  Պեսկովը մամլո ասուլիսի ժամանակ:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը հուսով է, որ «ՌԴ որոշ գործընկերներ ևս կկատարեն այդ կոնվենցիայի դրույթները»։ «Դուք գիտեք, որ մի շարք պետություններ կան, որոնք իրենց տարածքներում ունեն քիմիական զենք, դրանց թվում է նաև ԱՄՆ-ը․․․ Եվ այս լույսի ներքո նման հայտարարությունները, իհարկե, բացարձակապես զուրկ են տրամաբանությունից, հիմնավորումներից ու ոչ այլ ինչ են, քան հետագայում Ռուսաստանի զսպանն ուղղված իրենց քաղաքականության անհաջող քողարկման փորձ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է հայտարարի և ոչնչացնի իր ողջ քիմիական զենքը, հակառակ դեպքում Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքի առթիվ երաշխավորված կլինի պատժամիջոցների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել ընդդեմ Ռուսաստանի՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառով։ Ռուսաստանը մտադիր է պատասխանել պատժամիջոցներին։

 

Տաթև Ֆռանգյան