Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սկսել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստումը, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին, գրում է Sputnik Georgia-ն: Այս հարցը քննարկվել է Թբիլիսիում «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում: Ինչպես հանդիպման ավարտից հետո հայտնել է Սուբարին, խորհրդակցություններ են սկսվել քաղաքապետի և Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ և շրջանային խորհուրդ) պատգամավորների թեկնածուների վերաբերյալ: …

