Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետև պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք. Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ …

