Վազգեն Մանուկյանը նման է Քոչարյանին՝ արյունահեղություն, հեղաշրջում, բլից կրիգ․ կարևորն իշխանության գալն է․ Սոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, Օնիկ Գասպարյանն այսօր հանդես եկավ ուղերձով՝ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Նա պատրաստվում է դիմել Վարչական դատարան։ Փաստացի, նա չի ընդունում իր ազատումը, ինչո՞ւ։ 

-Նա ասաց, որ կշարունակի պաշտոնավարումն այլ կարգավիճակում, հետևաբար՝ նա ընդունում է, որ այլևս ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը չէ։ Օրինականության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Սահմանադրական դատարանը։ Ասել, որ դա հակասահմանդրական կամ հակաիրավական է, ես չեմ կարծում, որ օրենքի տառի հետ որևէ խնդիր կա։ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ քաղաքացիական վերահսկողության ներքո են գտնվում Զինված ուժերը, և երբ որոշվում է, որ այս կամ այն զինվորականը պետք է գնա, ուրեմն՝ պետք է գնա։ Այս պրոցեսն ինձ դուրեկան չէ, որովհետև ՀՀ-ի համար շատ կարևոր է, որ Զինված ուժերը լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր զինվորականները, ովքեր մեղավոր են, պատժվեն, իսկ ովքեր մեղավոր չեն, ստանան իրենց արժանին։ Նորմալ է, որ պարտությունից հետո լինում են այս քննարկումները, հերոսական գործողությունները և 44 օրում արածը դեռ չենք կարողացել գնահատել ըստ արժանվույն։ Սա էլ է շատ կարևոր հարց։

-Դուք վերլուծե՞լ եք՝ ինչո՞ւ զինվորականությունը որոշեց խախտել քաղաքական չեզոքության շղարշը։

-Ես չգիտեմ և չեմ էլ ուզում այդ վերլուծության ճոխությունն ինձ թույլ տալ, որովհետև նման երկրում՝ պատերազմում պարտությունից հետո, ես չեմ կարծում՝ դա ողջունելի քայլ է որևէ պարագայում։ Բայց ես կարծում եմ՝ եթե մարդիկ ուզում են քաղաքականությամբ զբաղվել, իսկ ես ասում եմ՝ վարչապետի հրաժարականի պահանջը քաղաքական է, բարի եղեք, թողեք ձեր պաշտոնը։ Թույլ մի տուր, որ քեզ ազատեն, դուրս արի և ասա՝ ես այսպես եմ մտածում, ժողովո՛ւրդ ջան։ Բայց պաշտպանվել համազգեստով սեփական պետության ղեկավարից, լուրջ չէ, ազնիվ չէ։

-Ռոբերտ Քոչարյանը հորդորում է չվախենալ հեղաշրջում բառից «Եթե զինվորական էլիտան պատասխանատվություն է զգում երկրի ապագայի համար, ապա չպետք է բացառել քայլերը, որոնք կարող են բախտորոշիչ լինել»։ Ի՞նչն է նրան դրդել այսպիսի հայտարարություն անել։

-Երկրորդ նախագահին ընդհանրապես օտար է Հայաստանի քաղաքական համակարգը։ Չունենալով կուսակցություն և երբեք չհավատալով կուսակցություններին, պալատական ինտրիգների միջոցով իշխանության գալով՝ նա երբևէ լուրջ չի վերաբերվել Հայաստանի Սահմանադրությանը, առավել ևս՝ սահմանադրականությանը։ Դրա համար էլ իր մենթալիտետային կաղապարներում գոյություն չունեն այդպիսի բաներ, այլ գոյություն ունի իշխանություն, որը պետք է վերցնել, իսկ թե ոնց կվերցնես, դրանք տարբերակներ են։ Բայց կարծում եմ՝ նրա նախագահության շրջանակներում եղել են դեպքեր, երբ ինքն այդ տողերը չէր արտաբերի՝ Մարտի 1-ի պարագան և Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած զարգացումներն այլ բան են հիշեցնում։ Ինքն այն ժամանակ համաձա՞յն էր բանակի հետ։

-Իսկ ի՞նչը նրան մտափոխեց՝ ինչ եք կարծում։

-Ռոբերտ Քոչարյանն ունի միայն մեկ փարոս՝ գալ իշխանության ամեն գնով, և պահել իշխանությունն ամեն գնով։ Դրա մեջ բանակը, ՀՀ քաղաքացին, անվտանգությունը, բանակցությունները՝ ամեն ինչ երկրորդական են կամ ծառայում են իշխանության գալու նպատակին։

-Արտահերթ ընտրությունների գնալո՞ւ եք, թե՞ ոչ։ Մի տեսակ արհեստական է, երբ իշխանության ներկայացուցիչները հղում են անում 17 ուժերին, թե չեն ցանկանում գնալ ընտրությունների, և արտահերթի գնալու որոշում չի կայացվում։ Ըստ Ձեզ՝ բնական չէ՞, որ ընդդիմադիր 17 ուժերը չեն ցանկանալու ընտրություններ ձեր օրոք և վարչապետի պաշտոնն են պահանջում։

-Բնական չի դա, դա իրենց տրամաբանության մեջ է ընդամենը։ Հղում կատարելիս մենք հիմնականում շեշտը դրել ենք խորհրդարանական ուժերի վրա։ Գաղտնիք չէ, որ «15+»-ի լոկոմոտիվը ԲՀԿ-ն է ավելի շատ, քան այլ բաներ․․․ իրենց որոշելիքն է։ Բայց մենք պայման ենք դրել, որ խորհրդարանի ուժերը պետք է համաձայնվեն։ Խորհրդարանն ընտրել է ժողովուրդը, ինչ-որ քանակի մարդկանց էլ իրենք են ներկայացնում։ Դրա հետ էլ պետք է հաշտվել։ Բայց ես չեմ կարծում, որ կարելի է անվերջ հղում անել տարբեր տեղեր, պետք է նշանակել արտահերթ ընտրություններ, պատրաստվել դրան։ Այդտեղ էլ կան լուրջ մարտահրավերներ՝ կապված ընտրական ցուցակների, ընտրությունների օրվա հետ, թե այդ օրն ինչ սցենարներ կարող են լինել։

-Վազգեն Մանուկյանը կանխատեսում էր, որ այդ օրն արյունահեղություն կարող է լինել․․․

-Վազգեն Մանուկյանն իր բնույթով, մտածողությամբ բավականին նման է Ռոբերտ Քոչարյանին ու էլի եմ ասում՝ այդ մարդկանց մոտ ամենը «իքսեր» և «իգրեկներ» են՝ արյունահեղություն, տանկերի տեղաշարժ, հեղաշրջում, բլից կրիգ, իրենց համար մեկ է՝ կարևորն իշխանություն ունենալն է։ Թույլ չի տրվելու որևէ արյունահեղություն, և Հայաստանում արյունահեղությունները, չեմ կարծում, հայ մարդու մտածողությունն են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան