Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման 3-րդ փուլի արդյունքները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ սա կարևոր գնահատական է ՀՀ մակրոտնտեսական կայունությանն ուղղված քաղաքականության վերաբերյալ: «Արժույթի միջազգային հիմնադրամն արձանագրել է Կենտրոնական բանկի դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հետևողականությունն ու …

