Կառավարությունը հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է համաձայնություն տալ Երևանի Շինարարների փողոցի 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա մակերեսով հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելուն և …

