Երիտասարդները կներգրավվեն քաղաքային կառավարմանը

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող 20 երիտասարդ կմիավորի ուժերը՝ Երևանում երիտասարդական նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու նպատակով: Երևանի քաղաքապետին կից նոր ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը սկսում է գործունությունը:

«Այս խորհուրդը կարող է խնդիրներին այնպիսի նոր, ստեղծագործական և երիտասարդական լուծումներ առաջարկել, որ նույնիսկ փորձառու մասնագետները չկարողնան հանգել դրանց»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նախորդ տարի ավագանու որոշմամբ ձևավորվեց քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Հիմնական նպատակն էր հավաքել լավագույն փորձագետներին և մշակել այս ոլորտում քաղաքականություն, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել քաղաքապետին, թե ի՞նչ ծրագրեր կարող է քաղաքն իրականացնել: Մեզ մոտ նման մեխանիզմներ չեն եղել»,- ընդգծել է Երևանի ավագանու և խորհրդի անդամ Գրիգոր Երիցյանը:

Շուրջ 100 դիմորդներից մրցութով ընտրվել են հենց ուսանողական ու երիտասարդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքը սիրող, նոր գաղափարներով երիտասարդներ: Խորհուրդը կլինի բացառապես մասնագիտական ու ապաքաղաքական:

Առաջին հանդիպումից երիտասարդները ոգևորված էին և տպավորված: Արդեն իսկ մտածում են առաջիկա նախագծերի մասին. 2021թ. անելիքները շատ են:

«Այս ամենի ամբողջ նպատակն այն է, որպեսզի մայրաքաղաքի երիտասարդության ձայնը լսելի լինի որոշումների կայացման գործում: Հույս ունեմ՝ խորհուրդը հերթական խորհրդատվական մարմինը չի լինի, այլ կլինի ակտիվ, և մեր քաղաքում ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը»,-ասել է Գրիգոր Երիցյանը:

Երևանի հանդեպ սերը, պատասխանատվությունն ու քաղաքին ձեռք մեկնելու ցանկությամբ համախմբած նոր կառույցի անդամները վստահ են՝ խորհուրդը կդառնա մեկ ընտանիք, որն աշխուժորեն կմասնակցի քաղաքի կառավարմանը: