ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փաշինյանը կարողանում է ժողովրդին հասու լեզվով խոսել, որքան էլ ընդդիմությունը փորձում է այդ խոսքից կառչել․ Դավիթ Գյուրջինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Այս իշխանության և ժողովրդի մտածումները հիմնականում համընկնում են, իշխանության ընտրած լեզվամիջոցները ժողովրդի սրտին մոտ են․ այդ են վկայում հանրահավաքներում, սոցիալական ցանցերում արտահայտված տարբեր դրսևորումներ։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ժողովրդին հասու լեզվով խոսել, որքան էլ ընդդիմությունը փորձում է այդ խոսքից կառչել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հաջողվում իշխանությանն ու ընդդիմությանը լեզվական արդյունավետ հաղորդակցություն հաստատել ժողովրդի հետ։

Ինչ վերաբերում է ընդդիմության հռետորաբանությանը, լեզվաբանը նկատում է՝ այդ շարքերը համալրում են ժողովրդից ելած մարդիկ, փորձառու քաղաքական գործիչներ, նախկին իշխանավորներ, միևնույն ժամանակ շեշտում․ «Ընդդիմությունը չկարողացավ իր խոսքով ժողովրդին գրավել, ունեցավ էական սայթաքումներ, որոնք ժողովուրդը երբեք չի ների։ Ընդդիմությունը պիտակավորեց իշխանության կողմնակիցներին, երբեմն էլ՝ ամբողջ ժողովրդին»։

Դավիթ Գյուրջինյանը խոսում է նաև սոցիալական ցանցերում և մեդիայում մեծ տարածում ունեցող հայհոյանքների մասին։

«Մարդիկ իմացան ազատության մասին և սկսեցին չարաշահել այն, չհասկացան դրա գինը։ Նախկինում նրանք բնազդական վախ ունեին,։ Ես կուզեի, որ այսօր ներքին գրաքննությունը կրթվածությամբ պայմանավորված լիներ»,- ասում է նա։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Ազգային Ժողովի պատգամավորների լեզվամտածողությանը ներկայում և նախկինում․ «Որակական տարբերությունն ակնհայտ է։ Իհարկե, պետք է ձգտել ավելիին։ Լեզվի կոմիտեն մի քանի նամակ-ամփոփագիր է ուղարկել պատգամավորների խոսքում հաճախ նկատվող սխալների առնչությամբ․ դրանց մեջ մեծ թիվ են կազմում օտար բառերը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան