ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում երրորդ երկրներում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում երրորդ երկրներում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների առնչությամբ՝ համաձայն նոր գործիքի, այսպես կոչված, եվրոպական «Մագնիտսկու ակտի»: Տույժերի փաթեթի շուրջ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև մարտի 22-ը՝ ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, պետք է նոր պատժամիջոցներ սահմանվեն, առաջին հերթին, ասիական և աֆրիկյան երկրներից անձանց, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ռուսաստանցիների դեմ, որոնք նախկինում չեն հայտնվել նախորդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում:
Ենթադրվում է, որ եվրոպական «Մագնիտսկու ակտով» պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը արագ կկայացվի, և շուտով ուժի մեջ կմտնեն տույժերը՝ ներառյալ ԵՄ մուտքի արգելքը և ակտիվների սառեցումը:

Միևնույն ժամանակ, մինչև պատժամիջոցների ուժի մեջ մտնելը, գաղտնի կմնա, թե մարդու իրավունքների ոտնահարման որ դեպքեր են քննարկվելու և ովքեր են հայտնվելու «սև ցուցակում»:

Այսպիսով, ԵՄ-ն ցանկանում է կանխել իր տարածքից ակտիվների դուրսբերումը մինչ այդ միջոցների ուժի մեջ մտնելը:

 

Տաթև Ֆռանգյան