Որքա՞ն գումար է հավաքվել «Covid-19 Հայաստան» դրամահավաքի արդյունքում․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարզաբանում է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Covid-19 Հայաստան․ միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի վերաբերյալ ներկայացրած տվյալներում թվային անհամապատասխանություն կա։ Օրեր առաջ այս մասին ԱԺ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ անցյալ տարի մարտի 13-ից մինչև օգոստոսի 27-ը, որի ընթացքում հավաքագրվել է 325 միլիոն 608 հազար 555 դրամ, որից 154․8 միլիոնը՝ մասնավոր կազմակերպություններից, 18 միլիոն 115 հազար դրամը՝ արտերկրում և ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձանցից, 152 միլիոն 675 հազար դրամը՝ Սփյուռքում գործող հիմնադրամի տեղական մարմիններից։

«Ուսումնասիրվել է հիմնադրամի կայքում տեղադրված հաշվետվությունը, որը, ըստ էության, փաստում է՝ հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 830 հազար դոլար, որից 695 հազար 244 դոլարն ուղղվել է տարբեր բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը, շտապօգնության անձնակազմի ֆինանսական աջակցությանը, կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը։ Որոշակի հարց, լրացուցիչ պարզաբանման կարիք կա, որովհետև մինչև օգոստոսի 27-ը հավաքագրված է եղել 325 միլիոն դրամ, սակայն, ըստ կայքի հաշվետվության, 830 հազար դոլար արդեն իսկ հավաքագրված է եղել հուլիսի 22-ի դրությամբ, և թվային որոշակի անհամապատասխանություն կա, խնդրենք՝ հիմնադրամը հետագայում պարզաբանի սա»,- նշեց Խաչատրյանը։

Factor.am-ի հարցմանն ի պատասախան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնեցին, թե որն է նշված թվային անհամապատասխանության պատճառը։ Բանն այն է, որ ԱԺ հանձնաժողովին տրված տվյալներում նշվել են մուտք եղած զուտ դրամական միջոցները, իսկ կայքում հրապարակված տվյալներում ներառված են նաև սփյուռքում հավաքագրված գումարներով գնված և Հայաստան ուղարկված անհրաժեշտ իրերի արժեքները։

«Կորոնավիրուսի դեմ պայքարում «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 800.000 դոլար գումար, ավելի ստույգ դրամով՝ 389.838.949,26 դրամ, որից զուտ դրամական միջոցներով մուտք է եղել «Հայաստան» հիմնադրամ և ծախսվել 325.608.555,73 դրամը: Մնացած գումարներով, որոնք չեն երևում ԱԺ ֆինանսական հաշվետվության մեջ, սփյուռքում հավաքագրվելուց հետո նվիրատուների միջոցով ձեռք են բերվել անհրաժեշտ բուժական միջոցներ, սարքավորումներ և ուղարկվել Հայաստանի բուժհաստատություններ: Հաշվետվությունում չի երևում նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանների պատճառով ՌԴ-ում մնացած հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու ծախսը, որի վճարումը կատարվել է հիմնադրամի կողմից»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանում։

Հիշեցնենք՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է համավարակի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Անժելա Պողոսյան