Բացահայտվել է Մալիշկա գյուղի 61-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. ձերբակալվել է վերջինիս համագյուղացին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն գյուղի բնակիչ է՝ ծնված 1959թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, վերջինս, վրեժի շարժառիթով, անձնական հարցերի պատճառով համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահված «ՌԳԴ-5» նռնակի օղը հանելով և այն մարտական վիճակի բերելով, տեղադրել է համագյուղացու ավտոմեքենայի կցորդիչի վրա՝ այն հարմարեցնելով այնպես, որ կցորդիչի աննշան շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի: Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, 61-ամյա տղամարդը ավտոմեքենային միացնելու նպատակով կցորդիչը շարժել է, ինչի հետևանքով նռնակն ընկել ու պայթել է՝ պատճառելով բեկորային բազմաթիվ վնասվածքներ:

Տուժողի համագյուղացին ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ: