Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նշենք, որ երկու օրվա ընթացքում 11-ով ավելացել է ինֆեկցինոնում բուժվող մարզի բնակիչների թիվը։ Շիրակում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի։ Ավելացել է նաև դրական ախտորոշում ունեցող անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը 277 (նախկին 263-ի …