Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրի պաշտպանական գերատեսչության, նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարար գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատմավիջոցները։ Նշենք, որ Մամեդովի ազատման մասին լուրը սոցցանցերում ավելի վաղ էր հայտնվել, սակայն պաշտոնապես նոր է հաստատվել։ Մամեդովի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը։ Մինչ այդ նա Ադրբեջանի Զինված ուժերի …