Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը. տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի …

