110 մլրդ` Արցախում բնակարանաշինության համար. Այվազյանը և Բայրամովը կհանդիպեն Լավրովի հետ. Լուրեր

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախաձեռնել են Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների կառուցման ծրագիր։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ունեն մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակեն։

—

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առանց օրակարգը ներկայացնելու։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծիք է հայտնել, որ հանդիպմանը կարող է քննարկվել նաև գերիների վերադարձի հարցը։

—

Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ անցյալ տարի այս ամսին Հայաստանում զբոսաշրջիկներ չկային, իսկ այս տարի արդեն իրանցիներ կան Նովրուզի տոնի կապակցությամբ։