Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարողացել են համաձայնության գալ պետական սահմանի բոլոր վիճելի հատվածների շուրջ

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարողացել են համաձայնության գալ պետական սահմանի բոլոր վիճելի հատվածների շուրջ: Այս մասին ուրբաթ օրը Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի սահմանների սահմանազատման հարցերով կառավարության հանձնաժողովի ղեկավար, Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ (GKNB) Կամիչիբեկ Տաշիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղրղզստան-Ուզբեկստան սահմանին բոլոր վիճելի տարածքները լուծված են», – հայտարարել է նա:

Ըստ նրա՝ այժմ երկու հանրապետությունների սահմանին վիճելի տարածքներ չկան, այնտեղ կան «միայն ղրղզական կամ միայն ուզբեկական կողմեր»: Ըստ Տաշիևի՝ կողմերից ոչ մեկը «չի շահել ու չի պարտվել» սահմանային խնդիրների կարգավորման ընթացքում: «Բոլոր որոշումներն ընդունվել են փոխադարձ համաձայնությամբ», – ասել է Տաշիևը:

Հավելենք՝ Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանի երկարությունը մոտ 1,38 հազար կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո տասնյակ վիճելի տարածքներ էին ստեղծվել այս հատվածում։ Գրեթե 30 տարի հնարավոր չէր փոխզիջման հասնել դրանց շուրջ: Կողմերը սկսել են ակտիվորեն աշխատել սահմանի ընդհանուր հատվածի գծանշման ու սահմանազատման ուղղությամբ միայն 2017 թվականից:

Տաթև Ֆռանգյան