Դատարանների անկախությանը միջամտություն է. Դավիթ Հարությունյանը՝ օրենքի փոփոխության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Կարծում եմ՝ յուրաքանչյուր դատավոր ինքը կարող է իր գործունեության վերաբերյալ հստակ գնահատականներ տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատական իշխանության անկախությունը։

«Ես իմ մասով կարող եմ ասել։ Նշանակման օրվանից փորձել եմ աշխատել դատավորի երդմանս համապատասխան, և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի»,- ասաց Հարությունյանը: -Ճնշումներ կարող են լինել և լինում են: Սակայն այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, իմ հանդեպ չեն եղել։ Ճնշումների տարբեր դրսևորումներ կարող են լինել։ Անձամբ ինձ երբեք չեն փորձել ճնշել»։

Անդրադառնալով օրենսդրական փոփոխությանը, որով ԲԴԽ-ն լրացուցիչ լիազորություններով է օժտվում, Հարությունյանը նշեց. «Չեմ կարծում, թե այդ նախագծի հեղինակները խոր իրավաբանական գիտելիքներ ունեն: Մասնագետները բացասական կարծիք են հայտնել այդ նախագծի մասին: Մասնավորապես մի հանգամանք նշեմ. նախագծում նշված է, որ դատական գործերը դատավորից կարող են վերցնել և փոխանցել ավելի հմուտ դատավորների, այդ ձևակերպումը քննադատության չի դիմանում, այնուհետև ձևակերպումը փոքր-ինչ փոխվեց, բայց եթե այդ դրույթը ուժի մեջ մտնի, չեմ կարծում, թե ԲԴԽ-ն այդպիսի դասակարգմամբ կարող է դատավորներին տարանջատել՝ թեթև գործեր քննող դատավորների կամ ավելի բարդ գործեր քննող դատավորների, նման տարանջատում միջազգային պրակտիկայում չկա:

«Եթե այս պայմաններում ինձնից գործ վերցնեն, ես հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ, դատավորից գործ վերցնելը և մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է, դա միջամտություն է արդարադատությանը»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ վարույթ հարուցելու պահանջ ներկայացնողների շրջանակն ընդլայնվում է, և քաղաքացիները կարող են ցանկացած դեպքում դիմել դատավորի դեմ վարույթ հարուցելու պահանջով:

Հարությունյանի գնահատմամբ՝ այդ փոփոխությունն անընդունելի է. «Ամբողջ աշխարհում հայտնի չէ որևէ դեպք, երբ քաղաքացին ստանձնում է մեղադրողի դեր, դա միջնորդավորված է տեղի ունենում… Օրենսդրական այս փոփոխությունը միջամտություն է դատարանների անխախությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: