Դատավորը պարզաբանում է, թե ինչու է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վերադարձրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Դատավորը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վերադարձրել:

«Հայցադիմումը, որով պահանջվում էր առ ոչինչ ճանաչել ԳՇ պետին ազատելու մասին հրամանագիրը, վերադարձվել է՝ այն հիմնավորմամբ, որ ոչ ճիշտ հայցատեսակ է ընտրվել: Իրենց իրավունքն է՝ կարող են շտկած վերադարձնել, կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե դատավորների վրա ճնշումներ լինո՞ւմ են իշխանության կողմից, Հակոբյանը վստահեցրեց. «Ոչ, մենք աշխատում ենք անկախ, ինձ վրա ես ճնշում չեմ զգացել»: Նա նաև ընդգծեց, որ ցանկացած ճնշում դատարանի նկատմամբ անօրինական վարքագիծ է:

Հակոբյանի խոսքով՝ եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, որևէ լծակ և իշխանության որևէ ճյուղ չի կարող նրա վրա ճնշում գործադրել։

Մանրամասները՝ տեսանյութում: