Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների: «Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները,-ասել է նախագահը:- Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ …

