Թուրքիայում մտահոգ են՝ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ անհանգստացել է նույնիսկ պաշտպանության նախարարը

Լուրեր

09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Թուրքական մամուլում վերջին շրջանում հաճախակիացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ հրապարակումները։ Թուրքիայի հասարակական, քաղաքական շրջանակներում այս հարցը լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Մասնավորապես, նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն անդրադարձել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա ասել է, որ երբ մարտ, ապրիլ ամիսներն են գալիս, հարցը միշտ հայտնվում է օրակարգում։ Աքարը, իհարկե, հերքել է Հայոց ցեղասպանության փաստն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է ուսումանասիրի այդ հարցով իր սեփական արխիվները։

«Նրանք, ովքեր կարծիք են հայտնում, պիտի տեղեկացված լինեն։ Մենք բազմիցս այդ մասին ասել ենք ու շարունակում ենք ասել։ Բոլոր ակադեմիկոսները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները պիտի, քաղաքական գործիչները թող ԱՄՆ ազգային արխիվներն ուսումնասիրեն»,- ասել է Աքարը։

Նա նշել է, թե 1919թ․ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով գեներալ Ջեյմս Հարբորդը եկել է Թուրքիա ու 58 օր ուսումնասիրություններ արել, իսկ արդյունքում զեկույցում ասել է, թե որևէ ցեղասպանություն չի եղել և երկու կողմերն էլ շատ լուրջ  վնասներ են կրել։

«Խոսքը 1603 էջանոց զեկույցի մասին է։ Դրա համար էլ նրանք, ովքեր հարցով հետաքրքրվում են, պետք է ուսումնասիրեն ԱՄՆ արխիվները, և հատկապես ամերիկացիները պիտի տեսնեն»,- եզրափակել է Աքարը։

HaberTurk-ի հեղինակներից պրոֆեսոր Քյուրշատ Զորլուն էլ ծավալուն հոդվածով անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանը, որը տարածում է գտել թուրքական լրատվամիջոցներում։

Զորլուն գրում է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները վերջին հարուրամյակում, միգուցե, ամենածանր ժամանակահատվածն են ապրում, և հիմա էլ գտնվում են կարևոր վեճի նախաշեմին։ Հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020թ․ ապրիլի 24-ի իր գրավոր հայտարարության մեջ դեռ նախագահի թեկնածու Բայդենը նշել է, որ ընտրվելու դեպքում կսատարի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Նշվում է նաև, որ ամերիկացի հայտնի վերլուծաբան Յան Բրեմմերն է հայտնել, որ ըստ իր աղբյուրների՝ Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, ամերիկացի 38 սենատորներ՝ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ, նամակ են հղել Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հեղինակը նաև հարց է տալիս․ «Արդյո՞ք Կոնգրեսը կարող է հակազդել ճանաչմանը»։

«Ներկայում դժվար է ասել։ Ավելի վաղ Օբաման իր վրա նման պատասխանատվություն վերցրեց, նախընտրեց «ցեղասպանություն» տերմինի փոխարեն «մեծ ողբերգություն» օգտագործել։ 2019թ․ բանաձևի տեքստն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից, բայց արգելափակվեց Թրամփի կողմից։ Ավելին, հենց Քամալա Հարիսը, որը հիմա փոխնախագահն է, 2019 թվականին սենատորներ Մենենդեսի ու Թեդ Կրուզի հետ ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ներկայացրեց Սենատին»,- ասվում է հոդվածում։

Զորլուն գրում է, որ հիմա ԱՄՆ-ից եկող մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ երկու երկրների միջև լարվածությունը շատ մեծ է, հատկապես՝ S-400 համակարգերի պատճառով։ Փաստը, որ երկրների ղեկավարները դեռ չեն խոսել իրար հետ, ինչպես նաև Էրդողանի հայտարարությունն այն բանից հետո, երբ Բայդենը Պուտինին «մարդասպան» անվանեց, ավելի են մեծացրել ցեղասպանության ճանաչման սպասելիքները։

«Այստեղ Բայդենի որոշման վրա երկու բան կարող է ազդել։ Առաջինը՝ հավանականությունը, որ իրադարձությունների նման զարգացումը դիտարկվում է որպես Թուրքիայի վրա ճնշման միջոց՝ որոշ նպատակների իրագործման համար։ Եվ երկրորդ՝ ԱՄՆ-ն դուրս է մնացել Ղարաբաղի համաձայնագրի շրջանակներից, որը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ։ Օգտագործելով այս եղանակը, ԱՄՆ-ն կարող է  նպատակ ունենալ նոր գործընթաց սկսել։ Չէ՞ որ Հայաստանում երկար ժամանակ այդ ուղղությամբ սպասելիքներ կան։ Բայդենի ճանաչման որոշումը մեծ նշանակություն ունի Ղարաբաղում պարտված Հայաստանի ու Փաշինյանի համար, որը պատրաստվում է ընտրություններին»,- գրում է հեղինակը։

Նրա խոսքով, սակայն, երկու մոտիվներն էլ ընդունելի չեն թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի տեսանկյունից։ Այդպիսի որոշումը առաջին հերթին Թուրքիայում միասնական դիմադրություն ու արձագանք գտնի և կնպաստի Թուրքիայի՝ էլ ավելի մերձեցմանը Ռուսաստանի հետ։

Հոդվածագիրը նաև կարծիք է հայտնում, որ, միգուցե, Թուրքիան ԱՄՆ-ի համար կորցրել է իր կենսական կարևոր դերակատարումը։

«Կարծում եմ, որ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ շատ կարևոր է, որ թուրքական հանրային դիվանագիտությունն ուշադրությունը սևեռի այս իրողությունների վրա»,- եզրափակել է Զորլուն։

Էմմա Չոբանյան