Քննարկվել են «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության հետ համագործակցության հնարավորությունները

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության («Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում) պատվիրակությանը՝ ընկերության միջազգային համագործակցության կենտրոնի պետ Վլադիմիր Սավելևի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հայաստանյան «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանը, տեղեկացնում նախարարության լրատվական ծառայությունը։

Պատվիրակության անդամները ներկայացրել են տիեզերական գործունեության արդյունքների կիրառման ուղղությամբ «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջարկած լուծումներն ու ծառայությունները, որոնք կարող են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով օգտագործվել ենթակառուցվածքների, տրանսպորտի, հողօգտագործման, ընդերքօգտագործման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, բնապահպանության և այլ ոլորտներում։

Պատվիրակության ղեկավար Վլադիմիր Սավելևը և «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջատար մասնագետ Միխայիլ Բերյոզկինը, մասնավորապես, անդրադարձել են «ԳԼՈՆԱՍՍ» նավարկման համակարգի և երկրի հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների հիման վրա ընկերության աշխարհագրական տեղեկատվական հարթակի միջոցով տարբեր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքի օպերատիվ և ճշգրիտ մշտադիտարկումներ կատարելու, ինչպես նաև դրանց հիման վրա համապատասխան ոլորտային գերատեսչությունների կողմից որոշումներ կայացնելու առավելություններին։

«Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մաս կազմող «Տիեզերական հաղորդակցություններ» («ԿոսԿոմ») ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Կոպիլցովը փոխնախարար Արմեն Սիմոնյանին ներկայացրել է նավիգացիոն տեխնոլոգիաների հիման վրա մշակված մի շարք ծառայությունների և արտադրանքների հնարավորությունները, որոնք կիրառելի են իրական ժամանակում տրանսպորտային համակարգի կառավարման ու մշտադիտարկման, այդ ոլորտում ավտոմատ վճարային համակարգերի, ուղևորային հոսքերի մշտադիտարկման, վտանգավոր բեռների փոխադրումների մշտադիտարկման, թափոնների կառավարման և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մշակած տեխնոլոգիաների ու ծառայությունների կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերության կողմից գործակցության կոնկրետ առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ։